Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի արձակած՝ ռազմական հեղաշրջման՝ «N0038» հրամանը

18:30, կիրակի, 29 հուլիսի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանի արձակած՝ ռազմական հեղաշրջման՝ «N0038» հրամանը

Սույն նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի համարում, գրում է Armtimes.com-ը:

«Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ: Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին: Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով:
     Երևան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, նշանակելով`
     - կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցին,

- կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին,

- կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ գնդապետ Ա. Կարապետյանին,

- կայազորի պետի օգնական հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալ գնդապետ Հ. Կարապետյանին,

- կայազորի պետի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով` ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Առուշանյանին,

- կայազորի պետի տեղակալ թիկունքի գծով` ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տ. Գասպարյանին,

- կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով` ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանին,

- կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով` ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյանին,

- կայազորի կապի պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ կապի եւ ԱԿՀ վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Զաքարյանին,

- կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ գնդապետ Ս. Արզումանյանին,

- կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ բ/ծ փոխգնդապետ Ա. Փարսադանյանին:

Երևանի կայազորի պետի աշխատանքային տեղը որոշել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մասնաշենքում:

Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին, իրենց մասով` ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ զինվորական կոմիսարին, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարներին, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին, անձնակազմին»:
     ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Ուստի, կարող ենք ասել, որ Միքայել Հարությունյանի հրամանով սպաներից կազմված զինված խմբերը գործնականում նախատեսված են եղել Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, ինչը հետագայում իրագործվել է Մարտի 1-ին:

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների և ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները: Եվ ստացվում է, որ Միքայել Հարությունյանն իր վերը բերված հրամանն արձակել է հենց այդ խորհրդակցություններից հետո:

Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին: Մինչև այս փաստաթղթի ի հայտ գալն, արդեն իսկ հայտնի էր, որ Մարտի 1-ին ՀՀ կառավարության շենքում ժամը 18.00-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Սերժ Սարգսյանը, Երևանի կենտրոնում երեկոյան անցկացվելիք ռազմական գործողությունների պլանը ներկայացրել է հենց Յուրի Խաչատուրովը»,- գրում է կայքը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

44422 | 0
Facebook