Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շիրակ»-ը նոր հայտարարություն է տարածել

13:20, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
«Շիրակ»-ը նոր հայտարարություն է տարածել

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր հայտարարություն է տարածել․

«Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց:
     Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջդրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն:

Դե ուրեմն բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ... Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ... Առաջ «Շիրակ»....»,- նշված է հայտարարության մեջ։

4786 | 0
Facebook