Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՇՏԱՊ. կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շրջափակել են նրա մեքենան». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

19:00, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
«ՇՏԱՊ. կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շրջափակել են նրա մեքենան». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՇՏԱՊ

Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

10587 | 7
Facebook