Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ելք»-ը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

17:20, շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ.
«Ելք»-ը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը հայտարարություն է տարածել.

ԵԼՔ դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։

Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին:

5310 | 0
Facebook