Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի իշխանությունները Գյանջայի իրադարձություններում «հայկական հետք» են գտել

18:05, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
Ադրբեջանի իշխանությունները Գյանջայի իրադարձություններում «հայկական հետք» են գտել

Այսօր Գյանջայում տեղի ունեցած գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի զարգացումն ու հաջողությունը «լրջորեն մտահոգում են որոշ օտար ուժերի, այդ թվում Հայաստանին»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը գտնվում է պատերազմական պայմաններում, և ոստիկանության սպաների սպանությունն ազգային դավաճանություն է»:

Ադրբեջանի ՆԳՆ տեղեկություններով՝ անկարգությունների հետևանքով ձերբակալվել է մոտ 40 մարդ:

9206 | 0
Facebook