Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

16:35, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, որտեղ այս պահին ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Նախատեսվում են նաև հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի և Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի նախագահների, Բելգիայի և Հունաստանի վարչապետերի հետ:

Վարչապետը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հուլիսի 13-ին։

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն
Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
10209 | 0
Facebook