Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի

10:30, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների ու ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 179-ի, 50 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հայտնում է ТАСС-ը: Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն 5 օր: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են հազարավոր փրկարարներ: Նշվում է, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն այսօր այցելել է Կուրասիկի քաղաք, որն ամենաշատն է տուժել ջրհեղեղից:

Արդեն 5-րդ օրն է՝ Mazda և Mitsubishi խոշոր ընկերությունները չեն կարողանում վերսկսել Հիրոսիմա և Օկայամա պրեֆեկտուրաներում գտնվող իրենց արտադրամասերի աշխատանքը:

7351 | 0
Facebook