Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը և Արցախը նորովի կհամագործակցեն սպորտի ոլորտում

14:30, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
Հայաստանը և Արցախը նորովի կհամագործակցեն սպորտի ոլորտում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել է համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ Նարինե Աղաբալյանն ասել է, որ այսօրվա հանդիպումը մեկնարկ է՝ նաև նոր ծրագրեր իրականացնելու և եղած համագործակցությունն ավելի խորացնելու՝ բոլոր հնարավոր ուղղություններով:
     ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի խոսքով՝ այցի նպատակն Արցախի գործընկերների հետ ավելի սերտ կապեր հաստատելն ու ակտիվ համագործակցություն ծավալելն է:
     Հանդիպմանը հաջորդել է նախարարների հանդիպումն Արցախի մարզիչների, հանրապետությունում գործող ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ.քննարկվել են տարաբնույթ հարցեր:
     ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին ընդունել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վահրադյանն առանձնազրույց է ունեցել նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվել են երկու հայկական պետությունների մարզական ֆեդերացիաների համագործակցությանը, սպորտի մասսայականացմանը վերաբերող հարցեր: Նարինե Աղաբալյանն առաջարկել է Հայաստանում կազմակերպվող առաջնությունների մի մասը տեղափոխել Արցախ՝ տեղում մարզական կյանքը ակտիվացնելու նպատակով, ինչպես նաև անցկացնել փորձի փոխանակում մարզիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում:

3032 | 0
Facebook