Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը

01:05, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը

Այսօր, հուլիսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, ով դանակահարվել է իր տան բակում: Հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանվածը հովիվ էր և սպանության կատարելու կասկածանքով կա արդեն անձ, ում ոստիկանները որոնում են. նա սպանվածի համագյուղացին է:

6478 | 0
Facebook