Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Պետրոսյանը նկատողություն արեց Արմեն Սարգսյանին

14:30, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
Դավիթ Պետրոսյանը նկատողություն արեց Արմեն Սարգսյանին

Առավոտից մեկնարկած «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորում»-ի ժամանակ, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նկատողություն արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Նայում եմ այսօրվա միջոցառման օրակարգը. Դուք ձեր ելույթը պետք է սկսեիք 10:15-ին, ու այն պետք է ավարտվեր 10:40-ին: Հարցուպատասխանը պետք է լիներ 10:40-ից 11:00: Արդեն 11:45 է, Դուք շարունակում եք հարցերին պատասխանել: Այո, նիստը վարողներին բարդ է ՀՀ նախագահին ասել՝ ժամանակը սպառվել է, բայց եթե ուզում ենք ունենալ նոր Հայաստան, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասաց ուսանողը: «Ներողություն, որ ուշացել էի, պարզապես հեռախոսազանգեր ունեի անելու, դրա համար ուշացա: Համաձայն եմ Ձեզ հետ: Ինչ վերաբերում է հարցուպատասխանի երկարելուն, հաճույք էի ստանում դահլիճի հետ շփումից»,- պատասխանեց Արմեն Սարգսյանը:

27405 | 1
Facebook