Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թարմ հարձակում է». Վիլ Միրզայանովը՝ Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ»-ով թունավորման նոր դեպքի մասին

11:30, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
«Թարմ հարձակում է». Վիլ Միրզայանովը՝ Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ»-ով թունավորման նոր դեպքի մասին

ԱՄՆ-ում բնակվող քիմիկոս, «Նովիչոկ» նյութի ստեղծող Վիլ Միրզայանովը BBC-ի հետ զրույցում պատմել է Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորման նոր դեպքի մասին:

Ինչպես պնդում են Մեծ բրիտանիայի իշխանությունները՝ հենց այդ նյութով են մարտին թունավորվել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, ինչպես նաև մի քանի օր առաջ հարևան Էյմսբերի քաղաքում բնակվող բրիտանացիները՝ Չառլի Ռոուլին և Դոն Սթերջեսը:

BBC-ի այն հարցին, թե ինչպես կարող էր պատահել, որ նույն տարածաշրջանում թունավորման երկու դեպք գրանցվեց, Վիլ Միրզայանովն ասել է.

«Աշխարհում զարմանալի բաներ են տեղի ունենում, մեզ մնում է միայն ասել, որ ինչ-որ խումբ շարունակում է այդ գործը: Ես ասել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մարտական թունավոր նյութով թունավորումը մեկ մարդու, սիրողական ահաբեկչի ձեռքի գործ չէ: Դա միայն կարող էին անել պետական մակարդակով: Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ «Նովիչոկ-234»-ը ստեղծվել է Սովետական Միությունում կամ Ռուսաստանում»:

BBC-ն հետաքրքվել է նաև, թե այդ նյութի ինչ քանակությունը կարող է սպանել մեկ մարդու: Քիմիկոսը բացատրել է, որ այդ նյութով մեկ մարդու սպանելու համար բավական է 2 միլիգրամը, իսկ որպեսզի նյութը սկսի գործել, անհրաժեշտ է քսել այն, և ոչ թե տարածել:

Բացի այդ, քիմիկոսը նշել է, որ այդ դեպքերը տարբեր են, և որ այս մեկը «թարմ հարձակում» է:

7986 | 0
Facebook