Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չի կարող մարդը սայթաքել և այդպիսի վնասվածքներ ստանալ». Վալերի Օսիպյան

12:00, չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ.
«Չի կարող մարդը սայթաքել և այդպիսի վնասվածքներ ստանալ». Վալերի Օսիպյան

«Տուժողի կնոջ կողմից հայտարարություններ են հնչում, որ նա սայթաքել է և որ Ծառուկյանը չի ծեծել ամուսնուն»,- դիմելով ՀՀ ոստիկանապետին՝ հետաքրքրվել են լրագրողները. «Եթե կարելի է սայթաքել ու այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա, այսինքն՝ հանրապետությունում յուրաքանչյուր երրորդ մարդ նման վնասվածքներով կարող է ման գա՞լ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է»,- ասել է Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք՝ տուժողը հայտնել էր, որ իրեն հարվածել են Գագիկ Ծառուկյանն ու Էդուարդ Բաբայանը, միջադեպին ներկա է եղել նաև ԱԻ նախարարը: Ավելի ուշ կինը հայտարարել էր, որ ամուսինը սայթաքել, ընկել է:

17015 | 3
Facebook