Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Հրապարակ»

01:50, երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ.
ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Հրապարակ»

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։

Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից` առաջին երկու տարիները որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետև` որպես փոխտնօրեն։ Սա այն հիմնադրամն է, որը համայն հայության դրամական նվիրատվությունների, ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարներով բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Ի դեպ, հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։

30726 | 9
Facebook