Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները ցույց են անում կառավարության շենքի դիմաց

14:45, երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ.
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները ցույց են անում կառավարության շենքի դիմաց

Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում էին բացել Ամուլսար տանող ճանապարհը: «Մենք ուզում ենք վերականգնել օրինականությունը, առաջինը մենք բոլոր թույլտվություններն ստացել ենք օրինական կերպով, ընկերությունն ավելի քան 150 հանդիպում է ունեցել շրջակա համայնքների հետ: Այդ հանդիպումների հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր բնապահպանական ռիսկերը, նաև սոցիալական ցանկություններն ու ռիսկերը, մենք նախագծել ենք մեր ծրագիրը: Հիմա իրականացնում ենք աշխատանքը, աշխատանքները մոտենում են ավարտին: Այս տարվա վերջին մենք նախատեսում ենք ոսկու կորզումը ծրագրից: Եթե կան ինչ-որ խնդիրներ, կա անվստահություն՝ կապված լիցենզիաների հետ, թույլտվությունների հետ, բնապահպանական ինչ-որ խնդիրներ, դրանք կարող են արվել զուգահեռ»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ բնապահպանները, գյուղացիները բողոքի ակցիաներ են անցկացնում «Ամուլսարը սար է, հանքավայր չէ» կարգախոսով:

4455 | 2
Facebook