Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱԱ-2018. Ռուսաստանը հաղթեց Իսպանիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

20:45, կիրակի, 01 հուլիսի, 2018 թ.
ԱԱ-2018. Ռուսաստանը հաղթեց Իսպանիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա - Ռուսաստան հանդիպումը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սերգեյ Իգնաշևիչը, իսկ 41-րդ րոպեին Արտյոմ Ձզյուբան, 11-մետրանոց նշակետից, գրավեց մրցակցի դարպասը՝ կրկնապատկելով ռուսների առավելությունը։ Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում թիմերը նույնպես չկարողացան գոլ հեղինակել և հերթը հասավ 11-մետրանոց հարվածաշարին։ Գերլարված պայքարում հաղթող դարձավ Ռուսաստանը։

8933 | 0
Facebook