Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բողոքի ակցիա` Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով

18:35, շաբաթ, 30 հունիսի, 2018 թ.
Բողոքի ակցիա` Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով

Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեկնարկել է բողոքի ակցիա` Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը հայտարարել էր այսօր Էջմիածնում կայանալիք հավաքի մասին:

Նշենք, որ նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը` հորդորելով հայրենակիցներին և բոլոր հավատացյալներին` զերծ մնալ իրենց նախատեսած ծրագրից:

«25 տարի խավարի հետ քայլող կաթողիկոսը չի կարող այսօր հույս դառնալ միանգամից ու լուսավորել մեզ բոլորիս»,- նշում էին ցույցի մասնակիցները:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Կարեն Պետրոսյանն էլ նշեց, որ Կաթողիկոսը ո՛չ «Մարտի 1-ին», ո՛չ Ապրիլյան պատերազմի ժամանակ չի կանգնել իշխանության ու ցուցարարների մեջտեղում և չի ասել, որ ինքը միաբանության երաշխավորն է։

Նշենք, որ բողոքի ակցիայից հետո նախատեսվում է խաչերթ` Էջմիածնի փողոցներով:

5908 | 2
Facebook