Թուրքիան և ողջ աշխարհը պարտավոր չեն ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:
Նա նշել է, որ դա առաջին հերթին վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներին:
Չավուշօղլուի խոսքով՝ չնայած Թուրքիայի և Իրանի միջև առկա տարաձայնություններին, Անկարան չի միանում Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցներին:
«ԱՄՆ-ն այդ որոշումը բացասական կազդի ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Թուրքիայի վրա»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ Իրանը մնում է Թուրքիայի տնտեսական և ռազմավարական գործընկերը:
«Եթե ԱՄՆ-ն ինքնուրույն որոշում է կայացնում, դա չի նշանակում, որ մյուս պետությունները պետք է հետևեն նրա օրինակին: Օրինակ, ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս եկավ Իրանի միջուկային գործարքից, ԵՄ-ն չմիացավ այդ որոշմանը: Թուրքիան ևս պարտավոր չէ միանալ»,- հավելել է Չավուշօղլուն: