Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել

13:15, ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ.
Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել

Հունիսի 28-ին գողություն է կատարվել կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի` Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից: Տեղեկատվությունը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Ըստ ահազանգի, անհայտ անձինք՝ օգտվելով առնձնատանը մարդկանց բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի հայրական տուն:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՀՀ քննչական կոմիտեում են:

14939 | 1
Facebook