Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվեց

21:45, չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ.
Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվեց

Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա կասկածվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ պահելը):

Տեղեկությունը հաստատեցին Հատուկ Քննչական ծառայութունից:

Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ իրավապահները մի քանի օր է՝ Նազիկ Ամիրյանին չէին կարողանում հայտնաբերել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացնելիս նշել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար: Ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Այս գործով արդեն իսկ կա երկու մեղադրյալ՝ Մանվել Գրիգորյանը և նրա բարեկամ Արմեն Հակոբյանը:

27381 | 16
Facebook