Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեհրանում ցուցարարների ձերբակալություններ են սկսել

16:50, չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ.
Թեհրանում ցուցարարների ձերբակալություններ են սկսել

Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտնել է, որ Իրանի մայրաքաղաքում գտնվող աշխարհում ամենախոշոր փակ շուկայի՝ Grand Bazar-ի անկարգությունների մի քանի մասնակիցներ ձերբակալվել են, հաղորդում է Newsru.co.il-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փակ շուկան գործադուլ էր հայտարարել ռիալի դևալվացիայի պատճառով:

Դատախազի խոսքով՝ նրանք կմնան կալանքի տակ մինչև հետաքննության ավարտը:

Երկրում տնտեսական ճգնաժամի ապատճառներից մեկը ցուցարարները նշում են Իրանի կողմից Մերձավոր Արևելքում գործող խմբավորումների, մասնավորապես, «ՀԱՄԱՍ»-ի և «Հեզբոլլահ»-ի աջակցությունն է:

3936 | 0
Facebook