Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաղորդման նյութերը փոխանցված են ԱԱԾ-ին». վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

11:40, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
«Հաղորդման նյութերը փոխանցված են ԱԱԾ-ին». վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։

Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»։

Հիշեցնենք՝ FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել է տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը:

16602 | 0
Facebook