Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ն խուզարկել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահի բնակարանը

14:35, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
ԱԱԾ-ն խուզարկել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահի բնակարանը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երեկ այցելել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան)՝ Ռոյալ Կլասիկ Հաուզ էլիտար շենքում գտնվող բնակարան։

ԱԱԾ աշխատակիցները բնակարանում փնտրել են զենք-զինամթերք, գումար, սակայն խուզարկության արդյունքում ոչինչ չեն գտել։ Հետաքրքրվել են Ջեմբերջիից, թե որտե՞ղ են համակարգիչները։ Հիմնադրամի նախագահը նշել է, որ տանը համակարգիչ չի պահում, փոխարենն ԱԱԾ աշխատակիցները «ֆլեշկա» են «առգրավել», որում, կայքի տեղեկություններով, գործարարի անձնական լուսանկարներն են եղել։ Հիմնադրամի աշխատակիցը «Հրապարակ»-ի հետ զրույցում ամեն կերպ փորձել է հերքել այս լուրը:

Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված է «Երևան» հիմնադրամի գործի հետ։ Քանի որ «Երևան» հիմնադրամը «Փյունիկ»-ի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրագործել, ֆինանսատնտեսական համագործակցություններ են եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է:

14726 | 0
Facebook