Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ. ինչ է հայտնաբերվել նրա առանձնատանը

21:40, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ. ինչ է հայտնաբերվել նրա առանձնատանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ, հայտնում է Armtimes.com-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, մեզ փոխանցեց, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:

Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և 2 հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

33639 | 3
Facebook