Երեկվա հանրահավաքի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ իր հրաժարականը պահանջողներին կսպասի այսօր առավոտյան՝ Հաշտության նստարանի մոտ, որպեսզի իրար ձեռք սեղմեն: Գրիգորյանի մեկնած ձեռքը, սակայն, մնաց օդում. ոչ ոք չեկավ նրա հետ հաշտության:
Քիչ անց կմեկնարկի Արմավիրի մարզպետի հանդիպումը Էջմիածնի քաղաքապետի, նրա աջակիցների ու հրաժարականը պահանջողների հետ:
Ավելի վաղ մարզպետ Գագիկ Միրիջանյանը կոչով դիմել էր էջմիածնեցիներին՝ հորդորելով հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։