Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

14:10, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Այսօր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել «Սասնա ծռերի անդամ», ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Նշենք, որ նրա պաշտպանը միջնորդել էր որպես խափանման միջոց ընտրել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։ Նա նաև նշել էր, որ Արթուր Մելքոնյանն իր խնամքին ունի երեք երեխա, ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով:

Հիշեցնենք՝ Արթուր Մելքոնյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

Տեսանյութը՝ Ա1+-ի
4354 | 0
Facebook