Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Բաբայանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

13:00, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Նարեկ Բաբայանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ Նարեկ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

Ծնվել է 1984թ. հունիսի 17-ին, Երևանում:
     2001թ-ին ավարտել է Երևանի թիվ. 185 միջնակարգ և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները:
     2001-2005թթ-ին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որոկավորում:
     2005-2007թթ-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, պահեստազորի լեյտենանտ է:
     2007-2009թթ-ին աշխատել է որպես ջրամատակարարման, ջեռուցման և հովացման համակարգերի տեղակայման մասնագետ:
     2009-2011թթ-ին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որպես առաջին կարգի մասնագետ գիտելիքի տնտեսության բաժնում։
     2011-2012թթ-ին եղել է նույն նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության առաջատար մասնագետ:
     2013-2018թթ-ին աշխատել է Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ:

2008թ. մարտի 1-ից հետո եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից:
     2013թ-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:
     2015-2016թթ-ին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ:
     2017թ․ ԱԺ և Երևան քաղաքի ընտրություններին եղել է «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։

6848 | 0
Facebook