Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է «Շիրակ»-ի գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը

13:35, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Հայտնի է «Շիրակ»-ի գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը

Ինչպես նախապես տեղեկացվել էր՝ «Շիրակ» ՖԱ գործով ՈւԵՖԱ-ն ևս ս/թ մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ: ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը:

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից: ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է:

Այդուհանդերձ, որոշման 33-րդ կետի համաձայն` չի բացառվում, որ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի:

Ներկայացնում ենք որոշման բնագիր անգլերեն տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։

3812 | 0
Facebook