Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Քսիվ» է ուղարկում Սամվել Բալասանյանին». բաց նամակ Լիլիթ Մակունցին

21:10, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
«Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Քսիվ» է ուղարկում Սամվել Բալասանյանին». բաց նամակ Լիլիթ Մակունցին

Գյումրիում ապրող Հասմիկ Մելքոնյանը բաց նամակ է ուղարկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. «Տիկին Մակունց, ես Ձեզ 25.05.18թ.-ին դիմում էի ներկայացրել հուշարձանների պետական ցուցակում գտնվող կառույցների կոտորածի մասին Գյումրիում. ահազանգել էի, որ մասնավորապես և հատկապես Ձեր տեղակալ Սամուելյան Արևի կոտրած ձեռքով են ստորագրվել շուրջ 35 բացառիկ պատմաճարտարապետական արժեք ունեցող կառույցների խեղման եզրակացությունները: Դիմումիս կցել էի նաև Գյումրին ավերելու դեմ հրապարակած իմ հոդվածներից մի քանիսն, ակնկալելով, որ Դուք՝ հարգարժան Մակունց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խստագույն ուղերձը հուշարձանների անձեռնմխելիության վերաբերյալ ընդունած պիտի լինեիք ի գիտություն: Բայց Դուք վերցրեցիք և պարզամտորեն ամբողջ փաթեթը մակագրեցիք նույն Սամուելյանին, սա էլ իր հերթին փաթեթն ուղարկեց Գյումրի համայնք՝ համայնքապետին: Իսկ ես ոչ մի պատասխան չստացա:
     Նույնիսկ ռեժիմի ժամանակ որևէ մեկի դեմ եթե դիմում էր գրվում, բողոքը չէր մակագրվում նրան՝ ում դեմ գրված էր: Սա ամենապարզագույն վարչարարությունն է, որի համար խելք և փորձառություն անհրաժեշտ չէ: Անսալով ՀՀ վարչապետի ուղերձին՝ ներկայացրեցի փաստեր, որոնք, ըստ էության ուսումնասիրելու դեպքում, րոպե առաջ պետք է ազատվեիք հուշարձանները խժռող սույն տիկնոջից, իսկ Դուք նրա դեմ գրած իմ դիմումը մակագրեցիք ի տնօրինություն իրեն, ՈՐ ԻՆՔԸ Ի՞ՆՉ ԱՆԻ...

Հ.Գ.

Ռեժիմի պայմաններում իմ հեղինակած «Ռազմական նշանակություն ունեցող բերդը մոթելի են վերածել» վերտառությամբ հոդվածի հիմքով քրեական գործ է հարուցվել Սև Բերդի սեփականատեր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ: Մասնրամասներին կարող եք ծանոթանալ Հ2 հեռուստաընկերության «Դատական ալիք» հաղորդաշարում:

ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԳՅՈՒՄՐԻ»:

22454 | 0
Facebook