Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր է ստորագրել 9 պատգամավոր

15:45, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր է ստորագրել 9 պատգամավոր

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը։

Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել՝ քննելու համար Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը:

Նշենք, որ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին է ներկայացրել 9 պատգամավորների անձնական երաշխավորագրերը՝ նրա խափանման միջոցը փոխելու համար։

Դատավորը հայտարարել է ընդմիջում, որպեսզի պաշտպաններն ապահովեն երաշխավոր պատգամավորների ներկայությունը դատարանում:

Հիշեցնենք նաև, որ այսօր ազատ է արձակվել «Սասնա ծռեր»-ի անդամներից Արամ Հակոբյանը:

5597 | 0
Facebook