Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Նշենք, որ դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղարqունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը, հայտնում է
«Փաստինֆո»-ն:
«Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ:
Այս ամենից հետո, ում ձեռքին եղել է հրազենը, կրակել է տուժողի իրավահաջորդի վրա: Տուժողը, մեր տեղեկություններով, Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է։ Այս պահին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը»,- հավելում է կայքը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: