Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա պատվեր էր». Տիգրան Հայրապետյանը՝ Գևորգ Սաֆարյանի և մյուսների խափանման միջոցը հետաձգելու մասին

16:00, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
«Սա պատվեր էր». Տիգրան Հայրապետյանը՝ Գևորգ Սաֆարյանի և մյուսների խափանման միջոցը հետաձգելու մասին

Գևորգ Սաֆարյանին և մյուսներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունները հետաձգվեցին:

«Սա պատվեր էր, որպեսզի Գևորգ Սաֆարյանի և մյուսների խափանմամ միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները հատաձգվեն»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դա դատարանի կողմից անօրինական ակտ էր, որովհետև չհիմնավորվեց, թե ինչու են հետաձգում միջնորդությունների լուծումը:

«Եթե իրականում ճնշում տվող կա, պետք է բացահատվեն և պետք է պատժվեն: Ցանկացած դատական ակտ պետք է օրինական լինի և պետք է հիմնավորվի»,- ասաց Տ. Հայրապետյանը:

Նա դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա վերլուծել իրավիճակը և հասկանա, թե ինչ քայլեր պետք է իրականացնել:

Տեսանյութը՝ «Ազատության»
5448 | 0
Facebook