Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Կյուրեղյանն այսօրվանից պատիժը կկրի բաց ռեժիմով

11:25, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Հայկ Կյուրեղյանն այսօրվանից պատիժը կկրի բաց ռեժիմով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօրվանից պատիժը կկրի բաց ռեժիմով, այս մասին մեր թղթակցին հայտնեցին ԱՆ ՔԿՀ հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Կյուրեղյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով:

Տեղեկացնենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:

4646 | 0
Facebook