Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համացանցում տարածվում է Շարմազանովի եղբոր բռնի գործողությունների տեսանյութը

18:05, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Համացանցում տարածվում է Շարմազանովի եղբոր բռնի գործողությունների տեսանյութը

2016-ին, ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գովաբանել էր նաև ոստիկան եղբորը. «Բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է... Մինիմում աշխատավարձով էդ մարդիկ մեր առօրյա անվտանգությունն են պաշտպանում... Շնորհակալություն ձեզ... Իմ այս ելույթից հետո քննադատություն կարող է լինել, քանի որ իմ եղբայրն էլ ոստիկան է, դրա համար էլ հասկանում եմ ոստիկանի 24-ժամյա չնորմալավորված աշխատանքը»:

Տեղեկացնենք, որ Էդուարդ Շարմազանովի եղբայրը` Էրիկ Շարմազանովը, Լոռու մարզի Գուգարքի բաժնի ոստիկանապետն է:

Համացանցում օգտատերերը շրջանառում են 2018-ի ապրիլյան ցույցերի ժամանակ արված տեսանյութը, թե ինչպես Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ մի խումբ ոստիկաններ Վանաձորում բռնի կերպով ավտոմեքենան են նստեցնում ցուցարարներից մեկին, ով բռնի գործողությունների ժամանակ վնասվածքներ է ստանում: «Ու այսօր այս մարդիկ ժողովրդի երեսին ժպտում են, թե իբր ոչ մի բան չի եղել»,- գրում են օգտատերերը:

22062 | 5
Facebook