Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են անցկացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

10:45, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են անցկացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են սկսել, որի մասին հայտարարել էին կիրակի: Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, այլապես՝ կդադարեցնեն մետրոյի աշխատանքը, հաղորդում է Интерфакс-ը:

«Մեզանից ոչ ոք չի կարող պատասխանատվություն ստանձնել ուղևորների անվտանգ փոխադրման համար»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց արգելել էր գործադուլ անցկացնել աշխատանքային ժամերին:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ չնայած դատարանի արգելքին, գնացքավարները կշարունակեն բողոքի ցույցերը ոչ աշխատանքային ժամերին:

Ընդ որում, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ո՛չ տրանսպորտային ընկերությունները, ո՛չ քաղաքապետարանն այս պահին հնարավորություն չունեն բարձրացնելու նրանց աշխատավարձերը, որոնք տատանվում են 1400-1800 լարիի սահմանում (մոտ 566-772 դոլար):

5495 | 0
Facebook