Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ստեփանակերտի ավտոկայանի մոտ վեսկսվել են բողոքի ակցիաները՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: Ակտիվիստ Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, որ այսօրվա ևս պահանջում են ուժային կառույցերի (բացի բանակից) ղեկավարների հրաժարականը։ Նա նշել է, որ իրենք ձեռքները վեր բարձրացրած գնալու են իրենց պահանջի հետևից: Ցուցարարները վանկարկում են «դուխով, դուխով» և պարում թավշյա հեղափոխության երգի հնչյունների ներքո:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո ստեփանակերտցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը:
Նշենք նաև, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անց է կացվում նաև, այսպես կոչված՝ հակացույց. այստեղ էլ ցուցարարները պահանջում են, որ ուժայինների ղեկավարները մնան իրենց պաշտոններում: