Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասիսցիների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց. ուղիղ միացում

12:00, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Մասիսցիների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց. ուղիղ միացում

Ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետի, այսօր մասիսցիները եկել են դատարան և բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա տեղակալ Կարեն Օհանյանին։

Նշենք, որ Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր կլսվի ձերբակալվածների դեմ բողոքը և կալանավորման հարցը:

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց թվում է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

Տեսանյութը՝ Ա1+-ի
9636 | 6
Facebook