Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամկետի մասին

17:25, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամկետի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների հարցով, գրում է ТАСС գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:

«Նախատեսվում է երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում: Կարծիքներ կփոխանակվեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ»,- ասել է Կոժինը:

8052 | 0
Facebook