Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը «Տաշիր կապիտալի» հետ պայմանագիրը դադարեցրել է (տեսանյութ)

16:50, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Կառավարությունը «Տաշիր կապիտալի» հետ պայմանագիրը դադարեցրել է (տեսանյութ)

«Տաշիր կապիտալի» հետ պայմանագիրը դադարեցվել է. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» մնալու է որպես պետական հիմնարկություն: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ պայմանագրում կետեր կային, որոնք ձեռնտու չէին պետությանը:

Նշենք, որ նախորդ կառավարությունը «Տաշիր»-ի հետ սույն պայմանագիրը կնքել էր 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 25 տարով։ Այն պետք է ուժի մեջ մտներ այս տարի, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է պայմանագիրը դադարեցնել:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում:

10323 | 5
Facebook