Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

10:01, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին-Տերյանը։

Հիշեցնենք, որ երեկ ռեկտորի հրաժարականի պահանջով «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր անցկացնում։ Բացի հրաժարականից ուսանողները պահանջում են հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում և ուսխորհրդի և արհմիության գործունեության ժամանակավոր դադարեցում:

Այնուհետև, նրանք նստացույց արեցին ռեկտորի աշխատասենյակի դիմաց՝ նշելով, որ չեն հեռանա քանի դեռ ռեկտորը հրաժարական չի տվել:

Ավելի ուշ, Երևանի պետական համալսարանը հանդես եկավ հայտարարությամբ:

5691 | 0
Facebook