Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

14:35, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, ասվում է հանրապետությունների ԱԳՆ-ի կայքում:

Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Գաուրուն, Վանուատուն և Տուվալուն:

5918 | 1
Facebook