Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դասադուլ ԵՊՀ-ում․ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

11:13, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Դասադուլ ԵՊՀ-ում․ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Այս պահին ԵՊՀ-ի ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

Հիշեցնենք՝ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ էր արել այսօր՝ մայիսի 29-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ՝ ներկայացնելով հետևյալ պահաջները.
     1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
     2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
     3. Ֆինանսական աուդիտի անցկացում
     4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:

Ուսանողներն այս պահին երթ են անում:

ԵՊՀ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր 14:30-ին՝ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մամուլի ասուլիսը: Ռեկտորը և ԵՊՀ ստորաբաժանումների ղեկավարները կպատասխանեն լրագրողների հարցերին:

ԵՊՀ ուսանողները երթ են անում
ԵՊՀ ուսանողները երթ են անում
Տեսանյութը՝ «Ազատության»
4862 | 0
Facebook