Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հադրութում գայլը հարձակվել է անչափահաս երեխաների վրա. նրանք հոսպիտալացվել են

11:10, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Հադրութում գայլը հարձակվել է անչափահաս երեխաների վրա. նրանք հոսպիտալացվել են

Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա. տեղեկացնում է Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Գայլի հարցակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

6274 | 0
Facebook