Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են ԱԱԾ՝ հարցաքննության. «Առավոտ»

10:05, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են ԱԱԾ՝ հարցաքննության. «Առավոտ»

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Մեր տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առևտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաև առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երևան սիթիում» առևտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչև 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

7307 | 0
Facebook