Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

10:25, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկին: Այս մասին հայտնում է Քնեսեթի մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանի պատգամավորների կողմից առանց առարկությունների:

«Հայոց ցեղասպանության ժխտումը հետք է թողնում Իսրայելի Պետության բարոյական կերպարի վրա, հատկապես եթե դա տեղի է ունենում քաղաքական նկատառումներով»,- ասել է նախաձեռնության հեղինակ՝ «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգը:

Հարցը քննարկելու օգտին են քվեարկել դահլիճում ներկա գտնված բոլոր 16 պատգամավորները:

Քննարկումը կանցկացվի մայիսի 30-ին:

Հիշեցնենք, որ երեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Նշենք, որ Քնեսեթում Ցեղասպանության ճանաչման մասին հարց է բարձրացվում թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին: Երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ են դարձել Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների բախումները:

6043 | 0
Facebook