Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ. «Հրապարակ»

09:55, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Նոր սկանդալ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, և Ախոյանի համբերության բաժակը լցվել է։

Այստեղ որոշակի դեր է խաղացել թերևս նաև այն, որ Ախոյանն ակտիվ է հոգևոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

9368 | 0
Facebook