Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փայլանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

18:10, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Փայլանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում ընտրացուցակները, գրում է Ermenihaber-ը:

Դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում Փայլանն առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պոլսահայ մյուս պատգամավոր Սելինա Դողանը, որը ն խորհրդարան էր անցել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» ցուցակով, այս անգամ չի ընդգրկվել ընտրացուցակում:

3811 | 2
Facebook