Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի միջազգային հանձնաժողովը հրապարակել է «Մեծ Բրիտանիայում ռուսական կոռուպցիայի» մասին զեկույցը, որում կոչ է անում Միացյալ Թագավորության կառավարությանը խստացնել պատժամիջոցներն այն անձանց նկատմամբ, ովքեր կապ ունեն Կրեմլի հետ, հաղորդում է РИА Новости-ն:
«Մոսկովյան ոսկի. ռուսական կոռուպցիան Մեծ Բրիտանիայում» անվանումը կրող զեկույցում ասվում է, որ Լոնդոնում Կրեմլի հետ կապ ունեցող կոռումպացված անձինք վտանգ են ներկայանցում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար: Այդ կապակցությամբ խորհրդարանականները կոչ են անում պայքարել այդ անձանց հետ և խստացնել նրանց նկատմամբ պատժամիջոցները:
Ինչպես նաև հաղորդվում է, որ նրանք կոչով դիմել են նաև Եվրոմիությանը, ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին: