Իսպանիայի Էլչե քաղաքում այսօր կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տոնեցին և շարունակում են մնալ անպարտելի: Նարեկ Աբգարյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Նիկարագուան ներկայացնող Պաբլո Նարվաեզի նկատամամբ, իսկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու համար 10 ռաունդ տևած մենամարտում հաղթեց մեքսիկացի Էմանուել Լոպեսին: