Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գիշերն Արշակունյաց պողոտայում լարված է եղել. ոստիկանները «Սասնա ծռերին» դուրս են բերել դատարանի շենքից (տեսանյութ)

10:45, շաբաթ, 19 մայիսի, 2018 թ.
Գիշերն Արշակունյաց պողոտայում լարված է եղել. ոստիկանները «Սասնա ծռերին» դուրս են բերել դատարանի շենքից (տեսանյութ)

Գիշերը ոստիկանները բացել են Շենգավիթի դատարանի մուտքերը և դատարանից հեռացրել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Իրավիճակը լարված է եղել: «Մեծ թվով ոստիկաններ կարողացան փակել մեր ճանապարհը, հեռու պահել մեզ ու հանել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Լավ չի, ժողովուրդ, լավ չի պարոն Փաշինյան ու Օսիպյան, մենք սպասում էինք համագործակցության, ոչ թե բռնի ուժի կիրառման: Այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, բիրտ ուժի գործածում էր. ծեծի ենթարկեցին մի քանի ատիվիստների: Չգիտեմ՝ ինչ վիճակում են տղաներին բեռնել ոստիկանական մեքենան»,- ասել է Միքայել Մարգարյանը: «Դուք հաղթեցիք, պարոն Օսիպյան, հույս ունեմ՝ պարոն Փաշինյանը տեղյակ չէ ու խիստ գնահատական կտա»,- հավելել է նա:

22783 | 10
Facebook