Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին

21:20, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Իսրայելը և Եգիպտոսը վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռին

Թուրքիայի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ իրենք ցանկացել են Պաղեստինում տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորված արաբներին տեղափոխել Թուրքիա, սակայն չեն կարողացել, գրում է Ermenihaber.am-ը:

Աքդաղը պարզաբանել է, որ վիրավորներին տեղափոխելու գործողությունը պետք է կատարվի Իսրայելի կամ Եգիպտոսի տարածքով, սակայն այդ 2 երկրներից ոչ մեկը մինչև այս պահը Թուրքիային իր տարածքում ինքնաթիռ իջեցնելու թույլտվություն չի տրամադրել:

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ պաղեստինցի վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով բանակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարության հետ:

Աքդաղը հայտարարել է, որ Գազայի հատվածում նույնիսկ սովորական իրավիճակներում մարդիկ զրկված են հիվանդանոցային մի շարք տարրական պայմաններից՝ մեղադրելով Իսրայելին գազանաբարո դիրքորոշում ունենալու համար:

7846 | 1
Facebook